Թուրքիան իդեալական հարթակ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր բանակցությունների համար, նախօրեին Անկարայում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնություն ցուցաբերել՝ բանակցային գործընթացը կայուն խաղաղության հասցնելու հարցում։
Զելենսկին փետրվարի 17-ի ուշ երեկոյան է ժամանել Անկարա, հաջորդ օրը հանդիպել է Էրդողանի հետ, ինչպես նաև մասնակցել Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը։