Մատչելիության հղումներ

Թուրքիան Հարավային Կովկասում զուտ դիտորդի դերում չէ. Էրդողան


Թուրքիան Հարավային Կովկասում ծավալվող գործընթացներում ոչ թե դիտորդի դերակատարություն է որդեգրել, այլ «ակտիվորեն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

Ադրբեջանական Գաբալա քաղաքում այսօր մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ Էրդողանն ասել է՝ Անկարան հույս ունի, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչումը կշարունակվի:

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ էլ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG