Մատչելիության հղումներ

Թուրքիան դիտարկում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը․ Bloomberg


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Եվրամիության հետ պաշտպանական և տնտեսական համագործակցության ընդլայնման շրջանակներում, դիտարկում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը՝ Ուկրաինայի արևելյան հատվածում Ռուսաստանի հետ շփման գծում մոնիտորինգ իրականացնելու համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ԱՄՆ-ի՝ Եվրոպայի հանդեպ իր պարտավորությունները վերագնահատելու ֆոնին, Անկարան դառնում է ավելի տեսանելի քաղաքական խաղացող և ՆԱՏՕ-ի «հենասյունը», պնդում է Bloomberg-ը։

Թուրքիան ձգտում է Եվրամիության հետ ավելի սերտ ռազմական և տնտեսական համագործակցության։ Այդ նպատակին հասնելու համար երկիրը կարող է իր զինվորներին առաջարկել որպես խաղաղապահներ Ուկրաինայում, Bloomberg-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։

Ավելի վաղ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Դանիան էին հայտնել Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին։

Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության և վերացնի ուկրաինական ճգնաժամի պատճառները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG