Մատչելիության հղումներ

Տոկաևը կրկին պատրաստակամություն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների համար տրամադրել Ալմաթիի հարթակը


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ

Ղազախստանը հետագայում ևս պատրաստ է Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրելու բանակցությունների համար։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Երկկողմ հարաբերությունների մասին նա ասել է, որ Ղազախստանը հետաքրքրված է հայ-ղազախական համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար։

Հայաստանի նախագահը պաշտոնական այցով Ղազախստանում է։

Բանակցությունների ընթացքում երկու նախագահները նաև քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Ալմաթիում հանդիպել էին անցած մայիսին՝ քննարկելու խաղաղության համաձայնագրի նախագիծը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան էր այցելել այս տարվա ապրիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG