Մատչելիության հղումներ

Տոկաև․ «Ղազախստանը ցանկանում է օգտվել ТRIPP-ից»


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Աստանա, 21-ը նոյեմբերի, 2025թ.
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Աստանա, 21-ը նոյեմբերի, 2025թ.

«Ղազախստանը ցանկանում է օգտվել ТRIPP-ից», - այսօր Աստանայում Հայաստանի վարչապետի հետ ասուլիսի ընթացքում հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ղազախստանի նախագահի խոսքով՝ «Հարավային Կովկասում ստեղծված նոր աշխարհքաղաքական իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման համար»։

«Ղազախստանը աջակցում է տրանսպորտային տարանցիկ ասպարեզում Հայաստանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։ Մենք նաև հաստատում ենք «Խաղաղության և բարգավաճման ТRIPP ուղուն» մասնակցության մեր շահագրգռությունը», - ասել է Տոկաևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG