Մատչելիության հղումներ

Ստոկհոլմում Ուկրաինայի նախագահը անվտանգության համաձայնագիր ստորագրեց Շվեդիայի հետ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստոկհոլմում մասնակցում է «Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա» համաժողովին։ Նա անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագիր ստորագրեց Շվեդիայի հետ։ Ստորագրման արարողությունը ուղիղ հեռարձակվում էր Շվեդիայի կառավարության կայքով։

Զելենսկին ասել էր, որ Ստոկհոլմում անվտանգության համաձայնագրեր է ստորագրելու նաև Նորվեգիայի և Իսլանդիայի հետ։

Վերջին շրջանում Ուկրաինայի նախագահը անվտանգության երկկողմ համաձայնագրեր է ստորագրել արևմտյան դաշնակիցների, ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ, քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը հեռու է թվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG