Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է սահմանազատման գործընթացի առաջընթացը


ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը
ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը։

«Սահմանազատման գործընթացում առաջընթաց կա, ինչը նշանակում է քայլեր հնարավոր խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Սակայն կայուն, երկարատև կարգավորումը նախկինի պես երկու կողմերից պահանջում է լուրջ փոխզիջումներ և բավականաչափ քաղաքական կամք, ըմբռնումն այն բանի, որ հասարակությունում անհրաժեշտ են համարձակ քայլեր և պրագմատիզմ», - ասել է նա։

ԵԱՀԿ գործող նախագահը վերջերս այցելել է Երևան և Բաքու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG