Մատչելիության հղումներ

Նիդեռլանդները չի սահմանափակում Կիևին փոխանցվող F-16 կործանիչների հնարավոր կիրառման ազատությունը


F-16 տեսակի օդանավերը, օդուժի միջազգային ցուցահանդես, Ռումինիա, 22 մայիսի, 2024թ.
F-16 տեսակի օդանավերը, օդուժի միջազգային ցուցահանդես, Ռումինիա, 22 մայիսի, 2024թ.

Նիդեռլանդները մտադիր է Կիև տեղափոխել F-16 տեսակի 24 կործանիչներ, որոնք կարող են օգտագործվել այդ թվում Ռուսաստանի թիրախների դեմ, Սինգապուրում Politico հանդեսի թղթակցին ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Կաիսա Օլոնգրեն:

«Մենք կիրառում ենք նույն սկզբունքը, որը գործում է նաև այլ սպառազենի դեպքում, երբ մենք այն տալիս ենք Ուկրաինային, նրանք են ստանձնում վերահսկողությունը»,- հայտարարել է Օլոնգրեն:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Նիդեռլանդները «սահմանափակումներ չի դնում» կործանիչների օգտագործման հարցում՝ ի տարբերություն հարևան Բելգիայի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG