Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հայցը


Բավքի վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Ռուբեն Վարդանյանի հայցը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Արցախի նախկին պետնախարարի կալանքը երկարաձգվում էր հինգ ամսով։

Սաբաիլի շրջանային դատարանը Վարդանյանի կալանքը երկարաձգելու մասին որոշումը կայացրել էր մայիսի 16-ին՝ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության քննչական վարչության միջնորդության հիման վրա։

Ադրբեջանական կողմը Վարդանյանին պետական սահմանի անօրինական հատման, անօրինական զինված կազմավորումների և ահաբեկչական կառույցների ֆինանսավորման մեղադրանք է ներկայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG