Մատչելիության հղումներ

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեղադրյալն ազատության մեջ է


Աննա Հակոբյանը դստեր հետ «Ծիծեռնակաբերդ»-ի հուշահամալիրում, 24-ը ապրիլի, 2024թ․
Աննա Հակոբյանը դստեր հետ «Ծիծեռնակաբերդ»-ի հուշահամալիրում, 24-ը ապրիլի, 2024թ․

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեղադրյալն ազատության մեջ է, ստորագրություն է տվել չբացակայելու մասին, հայտնում է Քննչական կոմիտեն՝ առանց նրա տվյալները հրապարակելու:

Քննչականը չի մանրամասնում՝ մեղադրյալն «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամ է, թե՝ ոչ:

Ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդ»-ում վարչապետի տիկնոջը վանկարկումներով էին դիմավորել, վիրավորական կոչեր հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Մեղադրանքը ներկայացվել է ատելության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և դրանք տարածելու համար։

Այդ օրը ձերբակալված մյուս վեց անձինք ազատ են արձակվել, նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրված չէ։

«Ազգային ժողովրդավարական բևեռի» մի խումբ անդամներ և այլ քաղաքացիներ ապրիլի 24-ին վարչապետի տիկնոջը «Ծիծեռնակաբերդ»-ի հուշահամալիրում վանկարկումներով էին դիմավորել վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին և վիրավորական կոչեր հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Հարուցվել էր քրեական գործ, 7 անձ ձերբակալվել էր ատելության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և դրանք տարածելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG