Մատչելիության հղումներ

Կոլորադոյում տղամարդը հրկիզող սարքերով հարձակվել է մարդկանց բազմության վրա․ կա 6 վիրավոր


ԱՄՆ Կոլորադո նախագահի Բոուլդեր քաղաքում 45-ամյա մի տղամարդ «Ազատություն Պաղեստինին» կոչ անելուց հետո այրվող սարքեր է նետել մարդկանց բազմության վրա: Հավաքվածները ցույց էին անում՝ ի հիշատակ Իսրայելում պատանդ մնացածների, որոնք դեռ գտնվում են Գազայում: Վիրավորվել է 6 մարդ:

Դենվերի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գրասենյակի հատուկ գործակալի խոսքով՝ վիրավորված վեց քաղաքացիները՝ 67-ից 88 տարեկան միջակայքում, տեղափոխվել են հիվանդանոց։ Իշխանությունների փոխանցմամբ՝ նրանցից առնվազն մեկի վիճակը ծանր է։

«Նախնական տվյալների հիման վրա ակնհայտ է, որ սա նպատակաուղղված բռնության գործողություն է, և FBI-ն քննում է այն որպես ահաբեկչական գործողություն», - ասել է իրավապահ կառույցի ներկայացուցիչը:

Նա հայտնել է, որ կասկածյալի անունը Մուհամեդ Սոլիման է, ով հարձակումից հետո հոսպիտալացվել է։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG