Մատչելիության հղումներ

Թեհրանը կվերականգնի իր միջուկային օբյեկտները «ավելի մեծ հզորությամբ». Փեզեշքիան


Թեհրանը կվերականգնի իր միջուկային օբյեկտները «ավելի մեծ հզորությամբ», կիրակի օրը պետական լրատվամիջոցներին հայտարարել Է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նա շեշտել է, որ երկրի միջուկային գործունեությունն ուղղված է մարդկանց խնդիրների լուծմանը, հիվանդությունների դեմ պայքարին՝ հավելելով, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու հրաման կտա, եթե Թեհրանը փորձի վերսկսել այն օբյեկտների աշխատանքը, որոնք ԱՄՆ-ն ռմբակոծել էր հունիսին:

XS
SM
MD
LG