Իրանը կարծում է, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն հնարավոր է, և հույս ունի, որ Ռուսաստանը դեր կխաղա այդ գործընթացում: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո։
Սերգեյ Լավրովն, իր հերթին, հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ:
«Մենք պատրաստ են օգնել, միջնորդել, ցանկացած դեր խաղալ, որն Իրանի տեսանկյունից կլինի օգտակար և որը ընդունելի կլինի Միացյալ Նահանգների կողմից», - ասել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։
Իրանի արտգործնախարարը Մոսկվա է ժամանել նախօրեին։ Կրեմլի ղեկավարի հետ հանդիպումից հետո Արաղչին հայտարարել է՝ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններում առկա իրավիճակը:
Իրանական դիվանագիտության ղեկավարի Մոսկվա այցը տեղի է ունենում Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ՝Հռոմում նախատեսված երկրորդ փուլի նախաշեմին։