Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ցուցարարները երթ են անցկացնում


Վրացի ցուցարարները մայրաքաղաք Թբիլիսիում երթ են անցկացնում՝ շարժվելով խորհրդարանի շենքի մոտ, որտեղ սպասվում են բողոքի ակցիաներ:

Այսօր երկում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Վրացական աղբյուրների համաձայն՝ առաջիկա ժամերին կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, նախատեսված է ընդդիմության հանրահավաքը:

Ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, սակայն առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։ Ընդդիմությունը հայտարարել է «կառավարության խաղաղ տապալման» ծրագրերի մասին։

Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ի պատասխան զգուշացրել է՝ «յուրաքանչյուր փոքրիկ անակնկալի» կպատասխանեն «մեծ անակնկալով»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG