Մատչելիության հղումներ

Թբիլիսիում շարունակվել են ցույցերը


Վրաստանի մայրաքաղաքում ցուցարարները 24-րդ օրը շարունակ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ կառավարության, որը հայտարարել է եվրաինտեգրման շուրջ բանակցությունների դադարեցման մասին։ Նրանք պահանջում են նոր ընտրություններ:

Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, մասնակիցները պարել են։

Կիրակի օրը Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախատեսում է միանալ բողոքի ցույցերին։ Շաբաթ օրը նա հերթական հանդիպումն է անցկացրել հասարակական կազմակերպությունների, ընդդիմության և բողոքի ակցիայի մասնակիցների հետ։ Նա հայտարարել է, որ պատրաստ է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ քննարկել կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

XS
SM
MD
LG