Մատչելիության հղումներ

«Նրանք գողացան ձեր ձայնը». մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը Թբիլիսիում


Թբիլիսիում մեկնարկել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները մերժող ընդդիմության հանրահավաքը։

Հազարավոր վրացիներ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, դիմելով ցուցարարներին, հայտարարել է. - «Դուք չեք պարտվել ընտրություններում: Նրանք գողացան ձեր ձայնը և փորձեցին գողանալ ձեր ապագան, բայց ոչ ոք իրավունք չունի դա անել, և դուք ոչ մեկին թույլ չեք տա դա անել»:

Նա՝ խոստացել է պաշտպանել հարավկովկասյան ժողովրդի ուղին դեպի Եվրոպա:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդդիմությանը մեղադրել է երկրի «սահմանադրական կարգը տապալելու» և պարտությունն ընդունելուց հրաժարվելու մեջ։ Նա ընդդիմությանը մեղադրել է արևմտամետ ՀԿ-ների թիկունքում կանգնած լինելու մեջ, որոնք Կոբախիձեի պնդմամբ՝ «պայքարում են սեփական ֆինանսների ոչ թափանցիկության համար»:

Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը, որոշ ընդդիմադիր առաջնորդներ արդեն հայտարարել են մանդատներից հրաժարվելու որոշման մասին։

Զուրաբիշվիլին ևս չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ Երեկ նախագահականում ընդդիմադիրների հետ խորհրդակցություններ անցկացնելով՝ նախագահը հանրահավաք հրավիրեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG