Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևն ակնկալում է, որ պաշտոնական Թբիլիսին կդատապարտի ռուսական ագրեսիան։
Նա մատնանշել է վրացական իշխանությունների՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառելուց խուսափելը, ինչպես նաև մեծ թվով ռուս միգրանտների Վրաստանի տարածք թույլ տալը, ինչը, ըստ նրա, վտանգ է ներկայացնում երկրի համար։
«Մենք բաց ենք, բայց որպեսզի վերականգնենք հարաբերությունները, որոնք պետք է լինեն մեր երկրների միջև, մենք ակնկալում ենք կատարվողի բացարձակ արդար գնահատական։ Մենք ակնկալում ենք, որ պաշտոնական Թբիլիսին կդատապարտի ռուսական ագրեսիան», - ասել է նա։
Երմակը պարզաբանել է, որ Կիևի ներկայացուցիչները շփվում են Վրաստանի նախագահի հետ, սակայն կառավարության մակարդակով նման հարաբերություններ չկան։
- 2022 թվականին Կիևը իր դեսպանին էր հետ կանչել Թբիլիսիից։ Ըստ Վրաստանի իշխանությունների՝ նման քայլի պատճառը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու և ռուս-ուկրաինական ռազմադաշտ զինվորականներ չուղարկելու Թբիլիսիի որոշումն էր։