Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական շուկայում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել:
Հրդեհվել են հագուստի, մրգերի, բանջարեղենի և այլ ապրանքների պահեստները: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 15 հազար քառակուսի մետր:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրդեհի օջախը հաջողվել է տեղայնացնել, այս պահին շարունակվում են հրդեհի ամբողջական վերացման աշխատանքները:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Սակայն մոտակայքում գտնվող բժշկական կենտրոնից տարհանում են հիվանդներին, նրանց շտապօգնության մեքենաներով տեղափոխում են այլ հաստատություններ:
Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն. հետաքննություն է սկսվել:
Ավելի վաղ Թբիլիսիում մեկ անգամ չէ, որ խոշոր հրդեհներ են տեղի ունեցել շուկաներում և առևտրի կենտրոններում, այդ թվում՝ «երկաթուղային շուկայի» տարածքի մոտակայքում: