Մատչելիության հղումներ

Թբիլիսիի քայլերը տանում են ԵՄ անդամակցության գործընթացի կասեցման․ Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Եվրոպական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է․ - «Մենք մտահոգություն արտահայտեցինք Վրաստանի ընթացիկ իրավիճակի հետ կապված, որտեղ կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի տանում են դեպի Եվրամիությանն անդամակցության գործընթացի կասեցում»։

Նա նշել է, որ մի քանի օրից վրաց ժողովուրդը պետք է կատարի իր ընտրությունը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։

2023 թվականին Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ է ստացել, բայց հետո Վրաստանի իշխանությունների հակաարևմտյան հռետորաբանության և վիճահարույց օրենքներ ընդունելու հետևանքով Եվրամիությունը սառեցրել է անդամակցության գործընթացը։ Վրաստանի իշխանությունները մեղադրվում են ռուսական օրենքներին նմանակող հակաժողովրդավարական օրենքներ ընդունելու մեջ, որոնք սահմանափակում են ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG