Թաիլանդն ու Կամբոջան պայմանավորվել են դեկտեմբերի 24-ին պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում անցկացնել՝ մի քանի ամիս տևած զինադադարը վերականգնելու նպատակով:
Մրանց միջև սահմանային մարտերը վերսկսվել և շարունակվում են արդեն երրորդ շաբաթը, զոհվել է առնվազն 80 մարդ:
Որոշումը կայացվել է երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում Հարավարևելյան Ասիայի արտաքին գործերի նախարարների հատուկ հանդիպման ժամանակ: