Թաիլանդի ու Կամբոջայի միջև նախօրեին սկիզբ առած լարվածությունն ու բախումները շարունակվում են՝ տարածաշրջանից և այլ երկրներից հնչած հրադադարի անհապաղ կոչերի ֆոնին։ Հաղորդվում է առնվազն 15 զոհի մասին երկու կողմից:
Թաիլանդի զինված ուժերը հայտարարել են, որ Կամբոջան կիրառել է հրետանի և ռուսական արտադրության BM-21 տիպի ռեակտիվ կայանքներ։ Թաիլանդի իշխանությունների տվյալներով՝ երկրի տարածքում շուրջ 100 հազար մարդ է տարհանվել հակամարտության գոտիներից։
Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում վիճարկվող սահմանային հատվածում սկսված բախումների համար։