Մատչելիության հղումներ

Թաիլանդական F-16 կործանիչը հարվածել է Կամբոջայի տարածքի թիրախներին, կողմերը հայտնում են աճող լարվածության մասին


Թաիլանդական F-16 կործանիչը հինգշաբթի օրը հարվածել է Կամբոջայի տարածքում գտնվող թիրախներին. սահմանային վեճը կողմերի միջև վերածվել է բախումների, կա առնվազն երկու զոհ:

Թաիլանդի բանակը հայտնել է, որ վեց F-16 կործանիչներից մեկը, որոնք տեղակայված էին վիճելի սահմանի մոտ, ուղարկել է Կամբոջայի տարածքի վրա և ոչնչացրել է ռազմական թիրախ։

«Մենք օգտագործել ենք օդային ուժեր՝ ռազմական թիրախների դեմ՝ ըստ պլանի», - լրագրողներին ասել է թաիլանդական բանակի փոխխոսնակ Ռիչա Սուկսուվանոնը։

Թաիլանդը նաև փակել է իր սահմանը Կամբոջայի հետ։

Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանիչները երկու ռումբ են նետել ճանապարհի վրա՝ հայտարարելով, որ «խստորեն դատապարտում է Թաիլանդի թագավորության անպատասխանատու և դաժան ռազմական ագրեսիան Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

Երկու երկրներն էլ միմյանց են մեղադրում բախումները սկսելու մեջ: Թաիլանդը չորեքշաբթի ուշ երեկոյան հետ է կանչել իր դեսպանին Կամբոջայից և հայտարարել, որ արտաքսելու է Կամբոջայի դեսպանին Բանգկոկից։ Պատճառը՝ թաիլանդացի երկրորդ զինվորը մեկ շաբաթվա ընթացքում պայթել է ականի վրա և կորցրել է վերջույթը։ Բանգկոկը պնդում է, որ ականը վերջերս է տեղադրվել վիճելի տարածքում։

Թաիլանդի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կամբոջայի զորքերը հինգշաբթի առավոտյան «ծանր հրետանիով» կրակել են թաիլանդական ռազմաբազայի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչության օբյեկտներ, ներառյալ հիվանդանոցը, ինչը հանգեցրել է զոհերի խաղաղ բնակիչների

Ավելի քան մեկ դար է՝ Թաիլանդն ու Կամբոջան վիճում են 817 կմ երկարությամբ ցամաքային սահմանի մի շարք չսահմանագծված հատվածների շուրջ, ինչը տարիների ընթացքում բազմիցս բախումների և առնվազն մի տասնյակ զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ 2011 թվականի մեկշաբաթյա հրետանային փոխհրաձգության ժամանակ։

Լարվածությունը վերսկսվել է մայիսին՝ կարճատև փոխհրաձգության ժամանակ Կամբոջացի զինվորի սպանությունից հետո, ինչը վերածվել է լիարժեք դիվանագիտական ճգնաժամի և այժմ՝ զինված բախումների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG