Մատչելիության հղումներ

Հանրաքվեի նախապատրաստություն է. կարծիքներ Փաշինյանի սյունիքյան այցի մասին


Քաղաքական կեղծիքի բացահայտման մեծ միջոցառում էր, վարչապետ Փաշինյանը Սյունիքի այցից ցնցված է, տպավորված։

«Սյունիքի մարզի այցը ավելացրել է մեր վստահությունը, համոզվածությունը, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում», - ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ ամենուր սպասում են, անհամբեր են, թե երբ է սահմանազատման իրենց հերթը հասնելու։ Ոսկեպարի սահմանային պատնեշի լուսանկարը Փաշինյանը ցույց է տվել Սյունիքի գյուղերում։ Ներքին Խնձորեսկից մինչև Ճակատեն ու Ներքին Հանդ Փաշինյանը շրջել է Հայաստանի քարտեզի ուրվագծով, շեշտել՝ այս տարածքից ոչինչ չի զիջվելու, եթե տարածքների փոխանակման հարց ծագի, միայն հանրաքվեով։

Հանրաքվեի նախապատրաստություն է, Փաշինյանի սյունիքյան այցին կհետևեն այլ մարզեր այցելություններ, գրել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը սոցցանցի իր էջում։

«Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին: Արարատի մարզում` Տիգրանաշենը, իսկ Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս գյուղերը օրենսդրությամբ մեր տարածքային ամբողջականության մաս են, սրանց հանձնումը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով», - նշել է պատգամավորը:

Փաշինյանը Սյունիքում անկլավների՞, թե՞ օրինակ՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Բերքաբերի հայկական հողերի ու հայկական հսկողության տակ գտնվող Աշաղի-Ասկիպարայի հողերի փոխանակման հնարավորության մասին է խոսել՝ հստակ չէ, բայց ըստ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի՝ հանրաքվե պետք է երկու դեպքում էլ։

«Երեք անկլավները ՀՀ տարածք են, պարզապես տարբերությունը միայն այն է, որ Տիգրանաշենն ուղղակիորեն է գրված այսօրվա գործող օրենքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Այս պահին վարչատարածքային բաժանման օրենքի բնակավայրերի ցանկում անկլավներից մնացել է միայն Տիգրանաշենի (Քյարքի) անունը։ Սոֆուլուն առանձին երբեք չի հիշատակվել։ Վերին Ասկիպարան ու Բարխուդարլուն 2009 թվականին օրենքի առանձին փոփոխությամբ ներառվել էին հայկական բնակավայրերի ցանկում Տիգրանաշենի հետ։ Ընդ որում, հենց առաջին հոդվածով ամրագրված էր, որ այս համայնքների վարչական սահմանները կճշտվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումից հետո։ 2016-ին Վերին Ասկիպարան, 2020-ին Բարխուդարլուն բնակավայրերի ցանկից դուրս են բերվել։ Տարածքային կառավարման նախարարությունից ավելի վաղ «Ազատության»-ը պարզաբանել էին՝ հիմքը խոշորացումն է, և այն, որ այդտեղ մարդ չի ապրում։


Ոչ անկլավային 4 գյուղերի Ադրբեջանին փոխանցելու գործընթացում վարչապետ Փաշինյանը պարբերաբար շեշտում էր՝ Հայաստանում Ղզլհաջիլի կամ Աշաղի-Ասկիպարա անուններով գյուղեր չկան։ Անկլավային համարվող 4 գյուղերից Տիգրանաշենը հստակ ամրագրված է Հայաստանի բնակավայրերի ցանկում։ Վարդան Պողոսյանի կարծիքով՝ հանրաքվեն անխուսափելի է, իսկ սահմանազատման հաջորդ փուլում, ըստ նրա, անկլավների հարցն է։

«Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը դա է առաջ քաշելու հուլիսի 1-ից հետո», - ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG