Մատչելիության հղումներ

Սուդանում խոցված Իլ-76-ը Ղրղըզստանի քաղավիացիայի բալանսից դուրս էր գրվել տարեսկզբին․ Բիշքեկ


Իլ-76 օդանավ, արխիվ
Իլ-76 օդանավ, արխիվ

Ղրղըզստանի արտգործնախարարությունը պնդում է, որ Սուդանում խոցված Իլ-76 բեռնատար օդանավը երկրի քաղավիացիայի ռեեստրից դուրս էր գրվել այս տարվա հունվարին և գրանցվել Սուդանում։ Իսկ կործանման վայրում հայտնաբերված փաստաթուղթը պատկանում է Airline Transport Incorporation FZC ընկերության աշխատակից Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Գրանովին, այլ ոչ թե Ղրղըզստանի «Մանաս» օդանավակայանի աշխատակցի։

Իլ-76-ը Արաբական Միացյալ Էմիրություններից թռչում էր Չադ, սակայն հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան այն խոցվել է Սուդանի Դարֆուրի շրջանում։ Այդ ռեգիոնում բախումներ են տեղի ունենում Սուդանի բանակի և զինված խմբավորումների միջև։ Ենթադրաբար օդանավը սխալմամբ է խոցվել։

Արաբական Միացյալ Էմիրություններն ավելի վաղ հայտարարել էր, որ հումանիտար օգնություն է ուղարկում Սուդան, հավաստիացնելով, որ հակամարտության որևէ կողմին ռազմամթերք չի մատակարարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG