Մատչելիության հղումներ

Ստեղծվում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող հանձնաժողով


Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

Հանձնաժողովը ղեկավարելու է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հանձնաժողովի կազմում են լինելու նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահները, ինչպես նաև մի շարք նախարարությունների ղեկավարների տեղակալները, ՊԵԿ փոխնախագահը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը:

Բացի այդ, հանձնաժողովում կլինեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը:

Հունվարի 28-ի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ազգային անվտանգության ռազմավարությունն առաջիկայում կփոխվի և կվերափոխվի: Բանակը ներառվելու է ազգային արժեքների շարքում: «Այո, բանակը պետական արժեք է», - ասել էր նա:

2020-ին՝ հուլիսին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության գլխավոր նպատակն է Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշների սահմանումը՝ հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք:

Առաջին ռազմավարությունն ընդունվել էր 2007 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG