Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ են արել ընդարձակել պատժամիջոցները Մոսկվայի դեմ՝ Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու համար։
«Մեզ ակնհայտորեն անհրաժեշտ է ինչ-որ նոր բան ..., որը կարող է նոր կերպ ազդել Ռուսաստանի տնտեսության վրա», - ասել է Մակրոնը։
Երկու առաջնորդները տեսակապով էին միացել Հռոմում Ուկրաինայի վերականգնման հարցով համաժողովին, որտեղ ելույթ է ունեցել նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հորդորելով դաշնակիցներին մեծացնել ներդրումները Ուկրաինայի պաշտպանության ոլորտում։
«Քանի դեռ Ռուսաստանը ուժեղացնում է հարձակումները, մենք չպետք է ֆինանսավորման պակաս ունենանք», - հայտարարել է Զելենսկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ