Մատչելիության հղումներ

Ստամբուլում ժամանակավոր քաղաքապետ են ընտրել


Ի պաշտպանություն Էքրեմ Իմամօղլուի բողոքի ակցիա Ստամբուլում, 19-ը մարտի, 2025թ․
Ի պաշտպանություն Էքրեմ Իմամօղլուի բողոքի ակցիա Ստամբուլում, 19-ը մարտի, 2025թ․

Ստամբուլի քաղաքային խորհուրդն այսօր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել, որը պետք է փոխարինի նախորդ շաբաթ ձերբակալված Էքրեմ Իմամօղլուին։

Reuters-ի տեղեկություններով՝ այս պաշտոնում ընտրվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Նուրի Ասլանը։ Նրա օգտին են քվեարկել 314 հոգանոց խորհրդի անդամներից 177-ը։ «Արդարություն և Զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Զեյնել Աբիդին Օքուլը 125 ձայն է ստացել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG