Մատչելիության հղումներ

Ստամբուլում մեկնարկել է ցույցերի ընթացքում ձերբակալված լրագրողների և ուսանողների դատավարությունը


Բողոքի ակցիա Թուրքիայում, մարտ, 2025թ.
Բողոքի ակցիա Թուրքիայում, մարտ, 2025թ.

Ստամբուլում մեկնարկել է անցած ամիս Թուրքիայում տեղի ունեցած վերջին տասը տարվա ամենամարդաշատ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված տասնյակ լրագրողների եւ ուսանողների դատավարությունը։

Մեղադրյալի աթոռին են 189 ամբաստանյալներ, որոնք մասնակցել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ ցույցերին կամ լուսաբանել են բողոքի ակցիաները։ Նրանց մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ «ապօրինի հավաքներին մասնակցելու», «ոստիկանության նախազգուշացումներին չենթարկվելու» հոդվածներով, որոնք հաստատվելու դեպքում մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում։

Իրավապաշտպան մի շարք կառույցներ՝ HRW-ը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ են արել անհապաղ ազատ արձակել բանտարկված լրագրողներին՝ պնդելով, որ նրանց նկատմամբ հետապնդումը կամայական է։

Ստամբուլի ազատազրկված քաղաքապետի ձերբակալությունը բողոքի զանգվածային ցույցեր է հարուցել երկրով մեկ։ Հավաքները ցրելու համար ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել մասնակիցների դեմ՝ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ՝ ձերբակալելով նաև շուրջ 2000 մարդու:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG