Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին՝ խաղաղության մրցանակի պատճառով


Սպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին, որն այսօր որոշեց այս տարվա խաղաղության մրցանակը շնորհել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոխարեն։

«Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ քաղաքականությունը խաղաղությունից վեր է դասում»,-X-ում գրել է Սպիտակ տան խոսնակ Սթիվեն Չունգը։

Վերջինս միաժամանակ պնդել է, թե չնայած այդ որոշմանը՝ Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, «պատերազմներ ավարտել և կյանքեր փրկել»։

Ավելի վաղ Նոբելյան կոմիտեն հայտարարեց, թե հեղինակավոր մրցանակը շնորհում է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին՝ մարդու իրավունքների պաշտպանության և բռնապետությունից ժողովրդավարություն անցնելու անխոնջ պայքարի համար:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին էին առաջադրել այդ մրցանակին՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված համաձայնություններից ու հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վկան դառնալուց հետո։ Ինքը՝ Սպիտակ տան ղեկավարը, հայտարարում էր, թե հունվարին սկսելով պաշտոնավարումը՝ առնվազն 8 պատերազմ է կանգնեցրել։

Մրցանակի շնորհման նախօրեին փորձագետները հայտարարել էին՝ Թրամփը չի ստանա այն, քանի որ նա ոչնչացնում է միջազգային աշխարհակարգը, որն այդքան թանկ է Նոբելյան կոմիտեի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG