Մատչելիության հղումներ

Սոզար Սուբարիի թեկնածությունը հաստատվեց ընդդիմության քվոտայով խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում


«Վրացական երազանք»-ը ընդդիմության քվոտայով հաստատեց Սոզար Սուբարիի թեկնածությունը խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում։ Սուբարիի կուսակցությունը՝ «Ժողովրդի իշխանությունը», այդ նշանակումից ժամեր առաջ հայտարարել էր խորհրդարանական մեծամասնությունից պաշտոնապես դուրս գալու մասին՝ «առողջ ընդդիմություն» ձևավորելու նպատակով։

Վրաստանի առաջատար ընդդիմադիր ուժերը՝ չորս կուսակցություն, չեն ճանաչում նորընտիր խորհրդարանի լեգիտիմությունը՝ պահանջելով նոր ընտրություններ։ Սուբարին և նրա մի խումբ գործընկերներ երկու տարի առաջ որոշել են «Վրացական երազանքի» ներսում իրենց կուսակցությունը ստեղծել՝ «Ժողովրդի իշխանությունը» անունով՝ միաժամանակ շարունակելով մաս կազմել իշխող մեծամասնությանը։

XS
SM
MD
LG