Մատչելիության հղումներ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։

ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ նախատեսված են Պապիկյանի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

Այլ մանրամասներ չեն նշվում:

Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում»:

1999 թվականից ամենամյա այս միջոցառմանը մասնակցում են նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչները, զինծառայողները և բիզնեսի ներկայացուցիչները։

Ֆորումի շրջանակներում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների ոչ պաշտոնական և անձնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության նոր նախաձեռնությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG