Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Չինաստանում է:
Այս մասին հայտնում են ռազմական գերատեսչությունից, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Ավելի վաղ աշխատանքային այցով Չինաստան էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավորած պատվիրակությունը: Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք՝ ռազմավարական գործընկերության հաստատմամբ, X-ի իր էջում գրել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ուրախ եմ ուղեկցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Չինաստան, որտեղ արձանգրեցինք կարևոր հանգրվան՝ ռազմավարական գործընկերության հաստատումը։ Ակնկալում ենք խորացնել մեր համագործակցությունը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների՝ որպես նոր գլուխ հաղորդակցության ու հնարավորությունների ընդլայնման», - նշել էր Միրզոյանը։