Մատչելիության հղումներ

Սուրեն Պապիկյանն ու Նիկոս Դենդիասը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Նրանք քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Պապիկյանն ու Դենդիասը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը:

Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Պապիկյանն աշխատանքային այցով Հունաստան է մեկնել նախօրեին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG