Մատչելիության հղումներ

Սումիում զոհերի թիվը հասել է 11-ի, կա 89 վիրավոր


Ռուսական ուժերի հարվածների հետևանքով Սումիում զոհերի թիվը հասել է 11-ի, նրանց թվում է երկու երեխա, վիրավորների թիվը 89 է, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ռուսական զորքը երեկ ուշ երեկոյան հարված է հասցրել Ռուսաստանի սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումի քաղաքի բնակելի հատվածին՝ թիրախավորելով մի քանի բնակելի շենքեր։

Եվս մեկ հարված էլ հասցվել է ենթակառուցվածքային շենքի, ինչի հետևանքով քաղաքը մնացել է առանց հոսանքի։

Նոյեմբերի 18-ին Սումիում երկօրյա սգո օր է հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG