«Պաշտոնական Բուդապեշտը կարծում է, որ ԵՄ-ն պետք է ընդունի Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ամերիկյան 28 կետանոց նախագիծը», - X-ի իր օգտահաշվում այսօր գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Հունգարական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «յուրաքանչյուր եվրոպացի պաշտոնյայի պարտքն է պաշտպանել այդ ծրագիրը՝ ամբողջությամբ և առանց որևէ նախապայմանի»։