Մատչելիության հղումներ

Իրավիճակը որոշ հատվածներում շարունակում է մնալ «լարված, բայց՝ վերահսկելի»․ Ուկրաինայի ԳՇ


Խարկովը հրետակոծությունից հետո, 31-ը մայիսի, 2024թ․
Խարկովը հրետակոծությունից հետո, 31-ը մայիսի, 2024թ․

Մեկ օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 124 բախում, իրավիճակը որոշ հատվածներում շարունակում է մնալ «լարված, բայց՝ վերահսկելի», հաղորդում է Ուկրաինայի Գլխավոր շտաբը։

Շտաբի փոխանցմամբ, Խարկովի ուղղությամբ մարտերը շարունակվում են Վոլչանսկի շրջանում։

Կուպյանսկի ուղղությամբ, ըստ Գլխավոր շտաբի, իրավիճակն էապես չի փոխվել, լարվածությունը, սակայն, պահպանվում է Բերեստովոյեի և Ստելմախովկայի շրջաններում։

Մայիսի 10-ի առավոտյան ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են սկսել Խարկովի շրջանում՝ ուկրաինա-ռուսական սահմանի երկայնքով։ Նրանց հաջողվել է գրավել մի քանի գյուղեր, Վոլչանսկի համար պայքարը շարունակվում է։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը գրավելու մտադրություն չունի: Ըստ Պուտինի՝ Մոսկվան ուզում է «բուֆերային գոտի» ստեղծել՝ Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդի մարզը պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG