Սիրիայում տարեսկզբից 91 մարդ է սպանվել Ասադի ռեժիմի ներկայացուցիչների դեմ հաշվեհարդարի արշավի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։
Իրավապաշտպանների տվյալներով՝ Սիրիայի նախկին երկարամյա իշխանության տապալումից ի վեր՝ դեկտեմբերից, սպանվել է նախկին ռեժիմի հետ առնչություն ունեցող 190 անձ՝ այդ թվում՝ հինգ կին։ Սպանությունների մեծ մասը տեղի են ունեցել Հոմս, Համա և Լաթաքիա նահանգներում։
AFP-ի տվյալներով՝ սպանվածների մեծ մասը Ասադի կառավարության նախկին պաշտոնյաներ են։
Հանցագործությունները կատարվում են քաղաքական և կրոնական դրդապատճառներով, ինչը վկայում է «անվտանգության աղետալի խախտման մասին», հայտարարել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։