Մատչելիության հղումներ

Սիրիայի Լաթաքիայի ու Ղամիշլիի օդանավակայանները նվազագույնը մինչև փետրվարի 15-ը փակ կմնան. ՏԱՍՍ


Սիրիայի Լաթաքիա ու Ղամիշլի քաղաքների օդանավակայանները նվազագույնը մինչև փետրվարի 15-ը փակ կմնան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պաշտոնական Դամասկոսին։

Սիրիայի օդային ուղիները փակվել էին նախորդ տարվա դեկտեմբերի 8-ից՝ երկրում ստեղծված արտակարգ իրադրության պատճառով։ Դամասկոսի օդանավակայանում հունվարի 7-ից վերսկսվեցին միջազգային թռիչքները։

Հալեպի օդանավակայանը մինչև փետրվարի 10-ը կգործի խիստ ռեժիմով, օդանավեր կընդունի ու կճանապարհի միայն ավիացիայի ոլորտը վերահսկող պետական մարմնի թույլտվությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG