Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Ալ-Շայբանին վաղը կժամանի Մոսկվա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ իր դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։
Լրատվամիջոցը, սակայն, չի հստակեցնում, թե որոնք են լինելու սիրիացի նախարարի այցի հիմնական օրակարգային թեմաները։
«Սա սիրիական ամենաբարձրաստիճան պատվիրակությունը կլինի, որ ժամանում է Մոսկվա Բաշար Ասադի իշխանության տապալումից ի վեր»,- գրում է Reuters-ը։