Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջում են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար Ասադին։ Դամասկոսում իր աղբյուրները վկայակոչելով՝ այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ պնդելով, որ Սիրիայի նոր վարչակազմը այս պահանջը ռուսական կողմին է փոխանցել երեկ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի Դամասկոս կատարած այցի ընթացքում։
Սա Ռուսաստանի պաշտոնական պատվիրակության առաջին այցն էր Սիրիա այդ երկրում նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Սիրիական պաշտոնական աղբյուրները Reuters-ի հաղորդած տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանում։