Ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հատնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Ազատությանը» մասնավորապես հարցրել էր՝ արդյոք Երևան-Անկարա մակարդակում է ձեռք բերվել Մարգարայի անցակետը 10 օրով բացելու որոշումը:
Հայաստանը Թուրքիային կապող՝ 32 տարի փակված Մարգարայի կամուրջը վաղվանից տասն օրով կբացվի՝ դարձյալ մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Կառավարության այսօր ընդունած որոշման համաձայն՝ Հայաստանը մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկելու։
2023 թվականին էլ Հայաստանը1993-ից փակված Մարգարայի կամրջով 100 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա:
2022-ի հուլիսին Վիեննայում հայ և թուրք բանագնացների չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողմը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկուսուկես տարի անց պարզ չէ, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։
Պաշտոնական Անկարան բազմիցս է հայտարարել՝ սահմանը կբացվի հայ - ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ - թուրքական և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։