Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
ԱԺ լրատվականի փոխանցմամբ՝ խոսնակները ողջունել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Զրուցակիցներն ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը, ասված է հաղորդագրությունում: