«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների սպառնալիքը բավական ազդեցիկ էր», - այսօր Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։
«Դա իրոք շատ ազդեցիկ ուղերձ էր։ Մենք պետք է մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպենք, որ Մոսկվան բանակցությունների մեջ մտնի։ Այդ հարցում մենք զգում ենք Միացյալ Նահանգների առաջնորդության և ներգրավման կարիքը», - նշել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը։
«Մենք հավատում ենք, որ այժմ մենք դիվանագիտական զարգացումներին նոր լիցք հաղորդելու շանս ունենք։ Դա թույլ կտա հասնել պատերազմի ավարտին և հարատև, արդար խաղաղության», - նշել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։