Մատչելիության հղումներ

Շվեդիայում ռուսաստանյան դեսպանատուն ներխուժել փորձած անձը ձերբակալվել է


Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որն այսօր առավոտյան փորձել է մեքենայով ներխուժել ռուսաստանյան դեսպանատուն։

Շվեդական իրավապահ մարմինները միայն հայտնում են, որ տղամարդը 45 տարեկան է, նրա քաղաքացիության, միջադեպի դրդապատճառների մասին չի հաղորդվում։

Անցած տարվա նոյեմբերին Ստոկհոլմում գտնվող ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչության տարածքում դրոն էր արձակվել, որը կարմիր ներկ էր թափել կառույցի վրա։ Այդ միջադեպը վանդալիզմ էր գնահատվել, ռուսաստանյան դեսպանատան մամլո ծառայությունը տեղի ունեցած «ոչ առաջին, ոչ էլ վերջինն է» որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG