Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ուրբաթ օրը հրահանգել է ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել փետրվարի 23-ին կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարող կոալիցիայի փլուզումից հետո:
Դեկտեմբերի 16-ին Շոլցը կորցրեց վստահության քվեն և դարձավ փոքրամասնության կառավարության ղեկավար, երբ նոյեմբերի 6-ին փլուզվեց նրա եռակողմ կոալիցիան՝ ֆինանսների նախարարին պաշտոնանկ անելուց հետո:
Այնուհետև խոշոր կուսակցությունների առաջնորդները որոշեցին, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն փետրվարի 23-ին՝ նախատեսվածից յոթ ամիս շուտ:
Քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սահմանադրությունը թույլ չի տալիս Բունդեսթագին ինքնալուծարվել, Շտայնմայերը պետք է խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ նշանակելու որոշում կայացներ։
Այդ որոշումը կայացնելու համար նա ուներ 21 օր։ Խորհրդարանը արձակվելուց հետո ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում։