Մատչելիության հղումներ

Շոլցը կոչ է արել հետաքննել «Հյուսիսային հոսքի» պայթյունները առանց որևէ մեկի հանդեպ զիջման


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է` «Հյուսիսային հոսքում» դիվերսիաների հետաքննությունը պետք է անզիջում լինի։

Շոլցը 2022 թվականի աշնանը տեղի ունեցած գազատարի երկու ճյուղերում պայթյուններն ահաբեկչություն է անվանել, ընդգծել է գործը Գերմանիայում դատարան տեղափոխելու անհրաժեշտությունը։

Կանցլերը նշել է, որ ինքը «միանշանակ որոշում է կայացրել», այն է՝ պահանջել բոլոր անվտանգության մարմիններից և գլխավոր դատախազից հետաքննել դիվերսիաները առանց որևէ մեկի հանդեպ ինչ-որ զիջման: Շոլցն ընդգծել է, որ միջադեպի և հետաքննության մանրամասները չեն թաքցվի։

Օգոստոսին հայտնի դարձավ, որ Գերմանիայի գլխավոր դատախազը կարգադրել է ձերբակալել Ուկրաինայի քաղաքացու՝ դիվերսիա կատարելու կասկածանքով։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունների հեղինակներից մեկը ամռանը կարող էր ձերբակալվել Գերմանիայում, սակայն փախել էր երկրից։

  • 2022-ի սեպտեմբերին Շվեդիայի սեյսմոլոգիական կայանը Բալթյան ծովում՝ Դանիային պատկանող Բորնհոլմ կղզու մոտակայքում գտնվող անդրջրյա գազատարի շրջանում գրանցել էր մի քանի պայթյուն:
  • Nord Stream AG ընկերությունը հայտնել էր «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերում ճնշման կտրուկ անկման և դրանց երեք հատվածներում աննախադեպ ավերածությունների մասին: Պայթյուններն այնքան հզոր էիր, որ անհետացել էր գազատարներից մեկի 50-մետրանոց հատվածը: Չորս կետերում նկատվել էր գազի արտահոսք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG