Մատչելիության հղումներ

Շոլցը հրաժարվում է Taurus հրթիռներ ուղարկել Ուկրաինա


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին բացառել է Ուկրաինա հեռահար Taurus հրթիռներ ուղարկելը:

«Ես ճիշտ չեմ համարում ավերիչ զենքեր հասցնել ռուսական ներքին տարածքի խորքերը», - ասել է Շոլցը փետրվարի 9-ին 90 րոպե տևողությամբ հեռուստաբանավեճի ընթացքում:

«Դա, կարծում եմ, հենց այն քայլն է, որը պետք է չանել, եթե պատասխանատվություն եք կրում Գերմանիայի համար», - հավելել է նա։

Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի ներկայացուցիչ, Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ ինքը «միշտ շատ պարզ է եղել» Ուկրաինա Taurus հրթիռներ ուղարկելու վերաբերյալ իր դիրքորոշման հարցում:

«Ես միշտ ասել եմ, որ թևավոր հրթիռների մատակարարումը պետք է որոշվի Եվրամիությունում: Միացյալ Նահանգները մատակարարում է, Ֆրանսիան մատակարարում է, Անգլիան մատակարարում, մենք նույնպես պետք է մատակարարեինք», - ասել է Մերցը:

Նա հոկտեմբերին գերմանական լրատվամիջոցներին ասել էր, որ կհաստատի հրթիռների առաքումը Կիև, որոնք ունեն մոտ 500 կիլոմետր հեռահարություն, որոշակի պայմանների դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG