Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար՝ հավելելով, որ ինքը և Ուկրաինայի նախագահը վերջին բանակցություններին համաձայնության են եկել նոր խաղաղության համաժողովի անհրաժեշտության մասին, որը կներառի Ռուսաստանը։
«Կարծում եմ, որ հիմա ժամանակն է քննարկելու, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել այս պատերազմական վիճակից և ավելի արագ տեմպերով», - ասել է Շոլցը ZDF հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Խաղաղության առաջին գագաթնաժողովը տեղի ունեցավ հունիսի 15-16-ը Շվեյցարիայում։ Ռուսաստանը դրան հրավիրված չէր։
Միջոցառումը հիմնված էր Զելենսկու «խաղաղության բանաձևի» վրա, որը պարունակում է կետ 1991 թվականի սահմաններ ռուսական զորքերի դուրսբերման մասին։