«Հազվագյուտ հանածոների շուրջ ուկրաինա-ամերիկյան համաձայնագիրը կարող է կնքվել արդեն առաջիկա 24 ժամերին», - այսօր ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է այդ երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Այսօր առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մեկնել է Վաշինգտոն։ Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ արդեն իսկ ավարտուն տեսքի ենք բերել համաձայնագրի տեքստը։ Հուսով եմ, որ վերջին մանրամասների հստակեցումից հետո, առաջիկա 24 ժամերին պայմանագիրը կստորագրվի», - նշել է ուկրաինական կառավարության ղեկավարը։