Երեկ ձերբակալված Շիրակի մարզպետարանի պաշտոնյան ու Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը կալանավորվել են, «Ազատությանը» հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու և վերցնելու հոդվածներով։
Հակակոռուպցիոն կոմիտեն չի հրապարակում մարզպետարանի պաշտոնյայի և դպրոցի տնօրենի անունները։ «Ազատության» տեղեկություններով ձերբակալված պաշտոնյան Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն է։
Ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել էին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ու բաժնի ավագ մասնագետներից մեկը։ Գործը Հակակոռուպցիոն քրեական դատարանում է քննվում։